Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Պեսկովը մեկնաբանել է Էրդողանի հրամանագիրը՝ Ադրբեջան զինվորականներ ուղարկելու մասին

Պեսկովը մեկնաբանել է Էրդողանի հրամանագիրը՝ Ադրբեջան զինվորականներ ուղարկելու մասին
16.11.2020 | 22:39

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն Անկարայի ներքին գործն է անվանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջան զինվորականներ ուղարկելու նախաձեռնության հաղորդագրությունները: «Դա Թուրքիայի ներքին խնդիրն է», - երկուշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը:


Նրա խոսքով՝ Ադրբեջանի տարածքում կլինի դիտարկման կենտրոն, և «այնտեղ պետք է ուղարկվեն թուրք զինվորականներ»: Մամուլի քարտուղարն ընդգծել է, որ այդ կենտրոնի ստեղծումը «Ռուսաստանի և Թուրքիայի միջև երկկողմ համաձայնագրի արդյունք է»: «Անադոլու» գործակալությունը հաղորդել էր, որ Էրդողանը երկրի խորհրդարան է ուղարկել Թուրքիայի զորքերն Ադրբեջան ուղարկելու հրամանագրի նախագիծ:

Դիտվել է՝ 963

Մեկնաբանություններ